Իրավական11:23, 17 Մայիս 2024
Թուրքիայում ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա բանտարկության

Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր կամ բողոքի ակցիաներ անցկացնելը:
Նշվում է, որ նման որոշումը կապված է հանրության շրջանում հայտնի «Քոբանիի դատավարություն» անունով դատական գործի հետ, որի շրջանակներում մայիսի 16-ին կայացած դատական լսումներին մի շարք անձանց ազատազրկելու մասին որոշում է կայացվել:
Նրանց մեջ է նաև ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահը: Նա դատապարտվել է 42 տարվա ազատազրկման:
Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը 18-ն է, իսկ դատավարությամբ անցնողներինը 108-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |