• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:41, 17 Մայիս 2024

Օզելը մեղադրել է Էրդողանին Քոբանիի դատավարությունը քաղաքականացնելու մեջ

Օզելը մեղադրել է Էրդողանին Քոբանիի դատավարությունը քաղաքականացնելու մեջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է հանրությանը «Քոբանիի դատավարություն» անունով հայտնի դատական գործի շրջանակներում ընդունված վերջին որոշումներին:

Օզելը «Sözcü TV»-ի ուղիղ եթերում խոսելիս՝ ընդգծել է, որ նշված դատական գործում արդարություն գոյություն չունի:

«Գործը քաղաքական դատական գործ է: Եթե մի գործ բացվել է դեպքը լինելուց 5 տարի հետո, մեղադրականն էլ ուղղակիորեն տարիներով գրվել է մի կուսակցության ղեկավարի կողմից, ուրեմն դա քաղաքական դատական գործ է:

Ձգձգումներով, երկարացումներով ու նման բաներ անելն այն մասին են, որ դա բոլոր ուղղություններով  քաղաքականության տեսանկյունից օգտագործվող հարմար դատավարություն է:

Ով ինչ ուզում է թող ասի, բայց այս դատական գործում ոչ մի արդարություն չկա»:

                          Ու՞մ են ուղված եղել Օզելի խոսքերը 

Չնայած վերջերս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) առաջնորդ և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Օզելի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո նրանց միջև ենթադրվող մերձեցմանը, որը նաև վերագրվել էր ԱԶԿ-ԺՀԿ մերձեցման միտումների, այսօր, կարծես, 
իշխող և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցությունների միջև իրավիճակը կրկին սրվում է՝ ընդդիմադիր կուսակցական և քաղաքական գործիչներին ազատազրկման դատապարտելու մասին որոշումների ֆոնին:

Ըստ էության՝ Օզելը «մեկ կուսակցության» ղեկավար ասելիս՝ նկատի է ունեցել Էրդողանին և ակնարկել, որ նման որոշումներն իր համար անընդունելի են: 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին՝ «Քոբանիի դատավարության» շրջանակներում կայացած 83-րդ դատական լսումների ժամանակ էր կայացվել՝ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սալահաթթին Դեմիրթաշին տարբեր հանձագործությունների համար 42 տարով,  նախկին ԺԴԿ-ական Ֆիգեն Յուքսեքդաղին՝ 32 տարի 8 ամիս ժամկետով, իսկ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքին՝ 10 տարի ժամկետով դատապարտելու մասին որոշումը:

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}