Իրավական14:00, 31 Մայիս 2024
Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար

Թուրքիայի արևելյան հատվածի Դիարբեքիր նահանգում գործող սրճարաններից մեկի տերը ձերբակալվել է ծառայությունները քրդերեն մատուցելու պատճառով:
Նշվում է, որ «Pîne Kafe» անունով սրճարանը պատկանում է ազգությամբ քուրդ Ռամազան Շիմշեքին:
Նա մայիսի 15-ից ի վեր՝ քրդերենի օրը նշելուց հետո, որոշել էր իր սրճարանում ծառայություններ մատուցել միայն քրդերենով:
«Դիմավորումը, պատվերի գրանցումն ու կապի հաստատումն իրականացվում է քրդերենով: Մեր սրճարան գալիս են նաև քրդերեն չիմացողները:
Նրանք իրենց լեզվով են ասում այն, ինչ ուզում են, սակայն մենք քրդերեն ենք պատասխանում: Մեր սրճարան կարող են գալ նաև մարդիկ, ովքեր չգիտեն քրդերեն: Ասում ենք՝ թո՛ղ գան: Թո՛ղ գան և քրդերեն սովորեն»,-ասել էր նա:
Քրդամետ «Rûdaw» լրատվակայքի տվյալներով՝ Շիմշեքի ձերբակալման պատճառը հենց քրդերեն լեզուն կիրառելն է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |