Իրավական14:13, 03 Հուլիս 2024
UEFA-ն «Գորշ գայլերի» ժեստի համար հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի նկատմամբ

«UEFA»-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի նկատմամբ:
Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է Դեմիրալի կողմից արված ժեստի պատճառով:
Նա մասնավորապես «Euro 2024» ֆուտբոլի առաջնության շրջանակներում Ավստրիայի հավաքականի հետ ունեցած խաղում մրցակցի դարպասը գրավելուց հետո ցույց է տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը:
«UEFA»-ն, ժեստը նկատի ունենալով, Դեմիրալին մեղադրել է ոչ հարիր պահելաձևի մեջ և հայտարարել նրա նկատմամբ UEFA-ի կարգուկանոնի կանոնակարգի 31-ի 4-րդ կետի համաձայն հետաքննություն սկսելու մասին:
Նշենք, որ Գերմանիայում ընթացող «Եվրո-2024»-ում 1/8 եզրափակչի վերջին խաղում Թուրքիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Ավստրիայում 2019 թվականի մարտի 1-ին հանրային վայրերում արգելվել էր «Գորշ գայլերի» ժեստի օգտագործումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |