Իրավական11:43, 04 Հուլիս 2024
Թուրքիայում ծագումով սիրիացի դեռահաս է սպանվել
Հուլիսի 3-ին Թուրքիայի հարավում գտնվող Անթալիայի Սերիքի շրջանում ծագումով սիրիացի 17 տարեկան դեռահաս է սպանվել:
Ահմեդ Հանդան Էլ Նալիֆի սպանությունից հետո Սերիքի քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել արգելել մինչև հետաքննության ավարտը ռասիստական մոտիվներով իրականացված սպանության վերաբերյալ բոլոր հրապարակումները:
Դատարանի հայտարարության մեջ նշվել է, որ նման որոշումը կայացվել է հասարակության շրջանում վրդովմունք չառաջացնելու և հնարավոր անախորժ դեպքերից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ից ի վեր թե՛ Թուրքիայում և թե՛ Սիրիայում ազգամիջյան բախումներ են:
Ամեն ինչ սկսվել էր այն պնդումների տարածումից, որոնց համաձայն՝ Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում ծագումով սիրիացի տղամարդը սեռական ոտնձգություն էր իրականացրել 7 տարեկան երեխայի նկատմամբ:
Դեպքին հաջորդել էին թուրքերի կողմից սիրիացիներին պատկանող մեքենաների և աշխատավայրերի վրա հարձակումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |