Իրավական16:41, 07 Օգոստոս 2024
Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին Իսրայելի դեմ դատական գործում

Թուրքիան, որը հայտարարել է, որ միջամտելու է Հարավաֆրկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) հարուցված ցեղասպանության գործին։ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քեչելին սոցցացնում հետևյալ գրառումն է արել։
«Մեր միջամտության դիմումը, որը պատրաստվել է շատ համապարփակ և մանրամասն կերպով, հիմնված է Դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածի վրա: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող լինել միջազգային իրավունքից վեր:
Միջազգային արդարադատության դատարանում գործը շատ կարևոր է Իսրայելի կողմից կատարված հանցագործությունների անպատիժ չմնալու առումով:
Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ Միջազգային արդարադատության դատարանի միջանկյալ միջոցների որոշումները՝ Իսրայելի կողմից Գազայի դեմ հարձակումները դադարեցնելու և Ռաֆահի սահմանային անցակետը մարդասիրական օգնության համար բացելու մասին, պետք է անհապաղ կատարվեն:
Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր պարտականությունները»։
Այսպիսով Թուրքիան կդառնա 7-րդ երկիրը Նիկարագուայից, Կոլումբիայից, Լիբիայից, Մեքսիկայից, Պաղեստինից և Իսպանիայից հետո, որը ԱՄԴ-ում Իսրայելի դեմ ցեղասպանության գործին միջամտության ծանուցում կներկայացնի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |