Իրավական16:57, 28 Օգոստոս 2024
ՄԻԵԴ-ը Թուրքիային հավելյալ ժամանակ է տրամադրել Քավալայի գործով դատարան գալու համար
Թուրքիայում Գեզի այգու բողոքի ցույցերի մասնակցության և դրա ֆինանսավորման մեջ մեղադրվող հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալայի անազատության շուրջ քաշքշուկները շարունակվում են:
Թուրքական «Gerçek Gündem» լրատվակայքի հաղորդմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային Օսման Քավալայի գործով որպես պաշտպանվող կողմ դատին ներկայանալու համար 1 ամիս ժամկետ էր տվել:
Նշվում է, որ չնայած 1 ամիս ժամկետի լրանալուն, Թուրքիան այդպես էլ պաշտպանին չի ուղարկել դատարան և ՄԻԵԴ-ը հավելյալ ժամանակ է տրամադրել՝ վերջնաժամկետ սահմանելով սեպտեմբերի 16-ը:
Հիշեցնենք, որ նախկինում Օսման Քավալային ազատ արձակելու որոշում արդեն իսկ կայացվել էր եվրոպական դատարանի կողմից, որը սակայն այդպես էլ Թուրքիայի կողմից մինչ օրս մնում է անկատար:
Այդ իսկ պատճառով Քավալայի փաստաբանները հերթական անգամ դիմել են դատարան՝ Թուրքիային պարտավորեցնելու կատարել ՄԻԵԴ-ի վճիռները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |