Իրավական14:18, 04 Հոկտեմբեր 2024
Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը պաշտոնական այցով մենկել է Բաքու։ Այցի շրջանակներում Թունչը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ Ֆարիդ Ահմադովի հետ և նշել, որ երկկողմ հարաբերությունները Շուշիի հռչակագրով բարձրացել են դաշնակցային մակարդակի։
Նա հայտնել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև շարունակվում է ճանապարհը իրավական ու դատական ոլորտում՝ առանց որևէ խնդրի և հավելել, որ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր աշխատանքներ են տարվում։
Թուրք նախարարի խոսքով՝ երկու երկրները կարող են կիսվել դատաիրավական պրակտիկայում իրենց փորձով ու շարունակել հարաբերությունները «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում։
Նախարարները կնքել են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «Քրեական պատիժների կատարման պրոբացիոն համակարգերի ոլորտում կարողությունների ուժեղացման վերաբերյալ փոխըմռման հուշագիր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |