Իրավական09:33, 17 Հոկտեմբեր 2024
Թուրքիան արդարադատության համակարգի վրա մեկ շնչի հաշվով ամենաքիչ ռեսուրսներ հատկացնող երկրների շարքում է

Եվրոպական խորհրդին կից գործող Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը հրապարակել է եվրոպական երկրների դատաիրավական համակարգի գնահատման վերաբերյալ զեկույց։
Նշվում է, որ եվրոպական երկրները դատաիրավական համակարգի վրա մեկ շնչի հաշվով 2020-ին ծախսել են միջինը 78․09 եվրո, իսկ 2022-ին՝ 85․4 եվրո։
2022-ին արդարադատության համար մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ գումար հատկացնող երկրներն են՝ Շվեյցարիան՝ 245,6 եվրո, Մոնակոն՝ 217,4 եվրո և Լյուքսեմբուրգը՝ 193 եվրո։ Իսկ ամենաքիչ ռեսուրսները հատկացրել են Վրաստանը՝ 14,5 եվրո, Թուրքիան՝ 15,6 եվրո և Ալբանիան՝ 15,8 եվրո։
2022-ի վերջի դրությամբ կին փաստաբանների թիվը մեծամասնություն է կազմում եվրոպական 12 երկրներում։ Թուրքիայում 100 հազար մարդուն բաժին է ընկնում մոտավորապես 205 փաստաբան։ Այս մասնագիտությամբ կանանց ցուցանիշը 47% է։
Զեկույցում նշվում է, որ այն երկրները, որոնք ունեն բարձր եկամուտներ ավելի շատ գումար են հատկացնում դատական համակարգի վրա, քան մյուս երկրները։
Թուրքիայի առաջին ատյանի դատարաններում քննվող քաղաքացիական և առևտրային գործերով դատավարության տևողությունը 2020 թվականին կազմել էր 513 օր, 2022 թվականին նվազել է մինչև 397։ Վարչական գործի քննության ժամկետը 2020-ին կազմում էր 230 օր, նվազել է մինչև 167 օր, քրեական գործի քննության ժամկետը 2020-ին կազմում էր 387 օր, 2022 թվականին նվազել է մինչև 264 օր։
Մասնավորապես նշվում է, որ թվայնացումը և նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումները ազդել են դատական գործերի ժամանակի կրճատման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |