Իրավական15:59, 12 Դեկտեմբեր 2024
Թուրքիայում նվազել են լրագրողների ձերբակալությունները, սակայն ավելացել է դրանց վրա դատական վերահսկողությունը
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է նաև Թուրքիայում ձերբակալված լրագրողներին։ Նշվում է, որ Թուրքիայում 2024-ին գրանցվել է ձերբակալված լրագրողների թվի նվազում, սակայն դրա համեմատ ավելացել է դատական վերահսկողությունը։
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն մասնավորապես նշել է. «Ձերբակալված լրագրողների թվի նվազումը չպետք է թաքցնի մեկ այլ հակաժովրդավարական պրակտիկայի առկայությունը, որն ուղղված է լրագրողների տեղաշարժի և մուտքի ազատությանը, ինչպիսին է դատական վերահսկողության լայն տարածումը։
Ի հավելումն վերոհիշյալի՝ Օնդերօղլուն շարունակել է. «Մենք ականատես ենք լինում առցանց գրաքննության համակարգված ու անհանգստացնող պրակտիկայի, որը հանդես է գալիս որպես ձերբակալությանը փոխարինող և մամուլը լռեցնելու կամ չեզոքացնելու միջոց»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |