Իրավական11:38, 19 Մարտ 2025
Ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո Ստամբուլում արգելվել են ցույցերն ու հավաքները

Մարտի 19-ին ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քաղաքում 4 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նահանգում հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու համար մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կարգելվեն բոլոր տեսակի ցույցերն ու հավաքները»։
Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։
Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |