Իրավական09:40, 09 Ապրիլ 2025
Էրդողանը դատի է տվել իրեն «Խունտայի անդամ» անվանած ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ դատական գործ է հարուցվել:
Այն հարուցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված «ավազակախմբի անդամ» (խունտայի անդամ) արտահայտության հիմքով, ինչի շրջանակներում էլ Օզելից պահանջվում է 500.000 լիրա (15.000 դոլար)՝ որպես բարոյական փոխհատուցում:
Տեղեկությունը հայտնի է դարձել Էրդողանի փաստաբան Հյուսեին Այդընի՝ սոցցանցում կատարած գրառումից:
Նա նշել է նաև, որ բացի վերոհիշյալ դատական գործից Օզելի նկատմամբ նախագահին վիրավորանք հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել Անկարայի գլխավոր դատախազություն:
Հիշեցնենք, որ մարտին ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը խիստ լարված վիճակում է: Մինչ երկրի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր են, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող իշխանական և ընդդիմադիր ուժերը հեռակա բանավեճերի են բռնվում և փոխանակվում վիրավորանքներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |