Իրավական10:52, 09 Ապրիլ 2025
Թուրքիայում է գտնվում Եվրոպայի ամենամեծ բանտը

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրում» կառուցվելու է 832 քմ մակերեսով երկու հարկանի նոր շենք: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի 9.9 մլն լիրա (մոտ 263.000 դոլար)։
Այդ բանտի վերաբերյալ Թուրքիայի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի պատրաստած զեկույցում նշվում է, որ այնտեղ պահվում է 22.781 դատապարտյալ։
Ներկայումս այնտեղ է կալանավորված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Մարմարայի բանտը համարվում է Եվրոպայի ամենամեծ բանտային համալիրը։ Այն շահագործման է հանձնվել 2008 թվականին։ Բաղկացած է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։ Բանտային համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 1 մլն քառակուսի մետր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |