Իրավական12:18, 10 Հուլիս 2025
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացի

Ստամբուլում 16-ամյա քաղաքացին ձերբակալվել և մեղադրվում է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու» և «Բացահայտորեն ատելություն և թշնամանք հրահրելու» հոդվածների հատկանիշներով։
Նշվում է, որ քաղաքացին ձերբակալվել է սոցանցերում նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար։
Անչափահաս քաղաքացու փաստաբանները ձերբակալությունը խիստ միջոց համարելու հիմքով պահանջել են նրան ազատ արձակել, իսկ հակառակ դեպքում՝ կիրառել դատական վերահսկողություն։
Նշենք, որ այս պահի դրությամբ թուրքական լրատվամիջոցներում դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե մեղադրվող անձը կոնկրետ ինչպիսի գրառումներ է արել սոցցանցերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |