Իրավական13:19, 17 Հուլիս 2025
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման:
Իմամօղլուն դատապարտվել է երկու հոդվածի հատկանիշներով. պաշտոնյայի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու համար:
Նշենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 19-ին, իսկ դատավարությունը մեկնարկել էր առանց կալանավորման որոշման:
Վերջինս ձերբակալվել էր «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» համար հարուցված քրվարույթի շրջանակներում, սակայն՝ դատապարտվել հանրային պաշտոն զբաղեցրած անձին վիրավորելու համար:
ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը, անդրադառնալով համակուսակցի դատապարտմանը, ասել է.
«Եթե սպառնալիք հնչեցնելու մասով նա ստանար խիստ պատիժ և եթե այն ուժի մեջ մտներ վերաքննիչ բողոքարկման արդյունքում, ապա քաղաքականությամբ զբաղվելու արգելքը կարող էր շատ արագ կիրառվել։ Բայց քանի որ պատիժը ընդամենը 2 ամիս 15 օր էր, և քանի որ այն չէր համապատասխանում քաղաքական արգելքի շեմին, այդ սպառնալիքն այլևս չկա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |