Իրավական10:49, 29 Հուլիս 2025
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդի փրկության կուսակցության» (HKP) նախագահ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ասվում է, որ նա ազատազրկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և այլ պաշտոնյաներին վիրավորելու համար։
Նշենք, որ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվել էր այն բանից հետո, երբ HKP-ն դիմել էր միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ 2014-ին Ադանայում և Հաթայում կանգնեցված, Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությանը» (MİT) պատկանող բեռնատարներով զենք-զինամթերք է մատակարարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։
Այս հիմքով էլ հենց կուսակցությունը «Պատերազման հանցագործության» հատկանիշներով հայտ էր ներկայացրել այդ օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և MİT-ի քարտուղար Հաքան Ֆիդանի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |