Իրավական13:21, 12 Օգոստոս 2025
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Թուրքիայի Մերսին նահանգի Ջամլըյայլա շրջանի Քիսեջիք գյուղում 8 հոգանոց ընտանիքը հարձակման է ենթարկվել՝ ճանապարհին քրդերեն խոսելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ժամը 17:30-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։ Հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Քիսեջիքի գյուղապետը:
Վերջիններս նախ ավտոմեքենայով կանգնեցվել են, ենթարկվել բարոյահոգեբանական բռնության, ապա «Սա Թուրքիայի Հանրապետությունն է, ինչպես կարող եք քրդերեն խոսել» ասելով, ենթարկվել ծեծի:
Տուժածների թվում են եղել նաև կանայք ու 3 ամսական երեխա: Դեպքի վայրից իրենք անձամբ են ուղևորվել հիվանդանոց:
Ծեծվածներից Ադնան Նազլիի վիճակը գնահատվել է ծանր, նրան տեղափոխել են Մերսինի քաղաքային հիվանդանոց։ Մյուսներն այժմ ստանում են մասնագիտական համապատասխան օգնություն:
Հարձակումն իրականացնողներն ավելի ուշ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |