Toplum07:39, 05 Nİsan 2013
Թուրք պատգամավոր. «Հայերի խելքն ինձ պետք չէ»

Թուրքիայի ընդդիմադիր
«Ազգայանական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը
կոշտ քննադատության է ենթարկել «մտավորականների հանձնաժողովում» հայերի
առկայության փաստը:
Միջանկյալ նշենք, օրեր առաջ Թուրքիայում հայտարարվել է «մտավորականների հանձնաժողովի» կազմը: Նպատակը թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ որոնելն է:Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ: Նրանց թվում է նաև Էթյեն Մահչուպյանը: Հայտնի լրագրողը 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Այժմ նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է:
Ըստ թուրքական «Յենիշաֆաք» պարբերականի` ազգայնական պատգամավորը, անդրադառնալով ցուցակում ընդգրկված հայերի թեմային, ասել է. «Հայերի խելքը ինձ պետք չէ: Հայը թուրք ազգի մասին ի°նչ կարող է մտածել: Թուրքիայի հայ քաղաքացիներին սիրում-հարգում եմ: Դեռ երեկ պետության դեմ թուրք ազգից վրիժ լուծողներին պաշտպանող անձանց որպես մտավորական են ընտրել»:
Դուրան Բուլութը նաև նշել
է.որ իրեն շատ է տխրեցրել թուրք հայտնի դերասանուհի Հյուլյա Քոչյաղիթի`
մտավորականների ցուցակում ընդգրկվելու հանգամանքը: «Մանկուց դիտել եմ նրա ֆիլմերը,
երբեմն սիրուհու, երբեմն քրոջ պես եմ ընկալել նրան: Շատ տխրեցի` իմանալով, որ ինձ
համար թանկ այդ անձնավորությունն էլ է ներառվել այդպիսի կեղտոտ մարդկանց մեջ,
որոնք այս երկրի փչացման, մասնատմանը գործիք են դարձել»:
Ermenihaber.am
Bölümün son haberlerİ

Ermenistan İstatistik Komitesi, bu yıl ülkede yayımlanan kitapların ve broşürlerin sayısını açıkladı.

Sati Spivakova ayrıca, Ermenice konusunun kendisi için hassas olduğunu ifade etti.

Bu prestijli etkinliğe 32 ülkeden 1260’tan fazla katılımcı iştirak etti.
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |