Հասարակական07:39, 05 Ապրիլ 2013
Թուրք պատգամավոր. «Հայերի խելքն ինձ պետք չէ»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայանական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը կոշտ քննադատության է ենթարկել «մտավորականների հանձնաժողովում» հայերի առկայության փաստը:
Միջանկյալ նշենք, օրեր առաջ Թուրքիայում հայտարարվել է «մտավորականների հանձնաժողովի» կազմը: Նպատակը թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ որոնելն է:Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ: Նրանց թվում է նաև Էթյեն Մահչուպյանը: Հայտնի լրագրողը 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Այժմ նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է:
Ըստ թուրքական «Յենիշաֆաք» պարբերականի` ազգայնական պատգամավորը, անդրադառնալով ցուցակում ընդգրկված հայերի թեմային, ասել է. «Հայերի խելքը ինձ պետք չէ: Հայը թուրք ազգի մասին ի°նչ կարող է մտածել: Թուրքիայի հայ քաղաքացիներին սիրում-հարգում եմ: Դեռ երեկ պետության դեմ հանդես եկողներին, թուրք ազգից վրիժ լուծել ցանկացողներին բռնել` որպես մտավորական են ընտրել»:
Դուրան Բուլութը նաև նշել է.որ իրեն շատ է տխրեցրել թուրք հայտնի դերասանուհի Հյուլյա Քոչյաղիթի` մտավորականների ցուցակում ընդգրկվելու հանգամանքը: «Մանկուց դիտել եմ նրա ֆիլմերը, երբեմն սիրուհու, երբեմն քրոջ պես եմ ընկալել նրան: Շատ տխրեցի` իմանալով, որ ինձ համար թանկ այդ անձնավորությունն էլ է ներառվել այդպիսի կեղտոտ մարդկանց մեջ, որոնք այս երկրի փչացման, մասնատմանը գործիք են դարձել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |