Հասարակական14:26, 17 Սեպտեմբեր 2025
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Թուրքիայի Բուրսա քաղաքի մոտ գտնվող Ջումալըքըզըք գյուղում է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցներից մեկը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։ Այս յուրահատուկ վայրն այսօր զբոսաշրջիկների և լուսանկարիչների սիրելի կանգառներից է։
Փողոցը կոչվում է «Ջինարալըղը»։ Այս անվան հետ կապված մի լեգենդ է պահպանվել այդ գյուղում։ Ասում են՝ թուրքական «Անկախության պատերազմի» տարիներին հունական զորքերը գյուղացիներին հավաքել են մզկիթում, որպեզի ողջ-ողջ հրկիզեն։ Սակայն մարդիկ կարողացել են փախչել ու այս նեղ փողոցով հասնել թուրքական զորքերի դիրքերը։ Երբ հույները հասել են նրբանցքի մուտքին, կարծել են, թե այն փակուղի է, և ապշած ասել՝ «Մարդ այստեղից չի կարող անցնել, սա միայն չարքերի գործը կարող է լինել»։ Այդ խոսքերից հետո փողոցն անվանվել է «Ջինարալըղը», որը թարգմանաբար նշանակում է «չարքերի նրբանցք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |