Հասարակական15:23, 19 Սեպտեմբեր 2025
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

Իրանցի երաժիշտ Մոհսեն Նամջուն հայտնել է, որ չեղարկվել են Թուրքիայում կայանալիք իր վեց համերգները։ Նա իր սոցցանում նշել է.
«Չնայած նրան, որ վեց համերգից հինգի տոմսերը արդեն վաճառվել են և 16.000 մարդ գնել է տոմս, ցավով տեղեկացնում ենք, որ ինչպես 2022-ին, այնպես էլ հիմա այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով՝ կրոնական զգայունության պատճառաբանմամբ»։
Արտիստը ներողություն է խնդրել իր բոլոր ունկնդիրներից, հատկապես նրանցից, ովքեր ծրագրել էին այլ քաղաքներից և երկրներից գալ և մասնակցել իր համերգին։ Մոհսեն Նամջուն հայտնել է, որ իր «YouTube»-յան ալիքում ուղիղ եթերում հանդես կգա համերգային կատարումներով։
Թուրքիայի պատկան մարմինները համերգի չեղարկումը բացատրում են հասարակության համընդհանուր բարոյականության վիրավորումով։ Ըստ նրանց իրանցի երաժիշտի երգերը հարված են հասցնում պարկեշտության, ամոթի և առաքինության արժեքներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |