Հասարակական17:21, 16 Սեպտեմբեր 2025
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է «Եկամուտների և կյանքի պայմանների» տարեկան ուսումնասիրության արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրում աղքատության մակարդակը հասել է 21․7%-ի։
Բարձր գնաճը հատկապես ծանր հարված է հասցրել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ խորացնելով նրանց սոցիալական խնդիրները։
Հետազոտության համաձայն՝ երկրի ամենաաղքատ երեք քաղաքներն են Քաստամոնուն, Չանքըրըն և Սինոպը, որոնք գտնվում են նույն տարածաշրջանում։
Աղքատության բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Ստամբուլում։ Չնայած վերջինս համարվում է տնտեսական կենտրոն, բայց կենսապայմանների մեծ ծախսերը բնակչության լայն շերտերին մղել են աղքատության։ Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել նաև Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Միևնույն ժամանակ աղքատության ամենացածր մակարդակն արձանագրվել է երկրի հարավում։ Գազիանթեփը (Այնթափ), Ադիյամանը և Քիլիսը կազմել են ամենաբարեկեցիկ գոտին՝ աղքատության ընդամենը 10․4% ցուցանիշով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |