Polİtİka12:15, 17 Mart 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ

Մարտի 16-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների արտահերթ ժողովը: Հավաքին մասնակցում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա ժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանի անվտանգային հարցերը՝ մասնավորապես վերջին զարգացումներն Ուկրաինայում:
Աքարի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Ջեյմս Օսթինի հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանական արդյունաբերության և ռազմական վերապատրաստման հարցերում համագործակցության ընդլայնումը:
Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորաս Փարլիի հետ հանդիպմանն Աքարը խոսել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հարցից՝ կարևորելով նաև ռազմական կրթության հարցում համագործակցության խորացումը:
Bölümün son haberlerİ

AB, ulaştırma, dijitalleşme, ticaret, enerji ve altyapı projelerinde Ermenistan’a destek sağlamaya hazır olduğunu bildirerek, bu işbirliğinin “Barış Kavşağı” girişimiyle uyumlu olduğuna dikkat çekti.

Görüşmede uluslararası ve bölgesel gelişmelere de değinildi.

Andranik Simonyan'ın başkanlığındaki heyet, Bakü'de düzenlenecek "3. Uluslararası Güvenlik Forumu"na katılacak.
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |