• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:47, 12 Ապրիլ 2012

Ադանայում Խոջալուին նվիրված հուշարձանի կառուցման առաջարկ

Ադանայում Խոջալուին նվիրված հուշարձանի կառուցման առաջարկ

Թուրքական «Բեյազ գազեթե» (Beyaz gazete) լրատվական կայքի տեղեկացմամբ` Ադանա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում նախատեսվում է կառուցել Խոջալուի դեպքերին նվիրված հուշարձան:

Ադանա նահանգի նահանգային խորհրդի անդամ Մուստաֆա Հալաչօղլուն օրերս կայացած խորհրդի լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել քաղաքում իբր Խոջալուի կոտորածը խորհրդանշող հուշարձան կառուցելու առաջարկով: Նշվում է, որ այդ առաջարկն ընդունվել է խորհրդի մյուս անդամների կողմից:

«Պետք է չթողնենք, որ մեր նոր սերունդը մոռանա այդ դեպքերը: Թուրքիայի ամեն մի նահանգում մենք պետք է կառուցենք Խոջալուին և 1915-ին կոտորածի ենթարկված թուրքերին նվիրված հուշակոթողներ: Դրանք մեր պատմական հիշողության կենդանի վկաները կլինեն: Թշնամություն չսերմանող, բայց պատմական իրադարձությունների մասին հիշեցնող հուշարձաններ պետք է լինեն»,- ասել է Հալաչօղլուն:

Հիշեցնենք, որ 1992թ. փետրվարի 25-26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության զորքերը կազմակերպեցին ռազմական գործողություն՝ Խոջալու բնակավայրի մերձակայքում գտնվող ԼՂՀ-ում միակ օդանավակայանն ապաշրջափակելու և  հենց Խոջալուում տեղակայված հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով, որոնք «Գրադ» կայանքներից գնդակոծում էին իրենց հասանելիության գոտում գտնվող կենդանի ամեն ինչ։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի՝ Խոջալուն գրոհող ստորաբաժանումները բնակավայրի խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք տրամադրեցին, որի մասին ադրբեջանական կողմին նախապես զգուշացվել էր։ Բայց Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։ Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում։

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}