Հասարակական08:53, 27 Ապրիլ 2012
Թուրքերը հայկական եկեղեցին վերածել են աղբանոցի

Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի: Ականտեսների վկայությամբ` եկեղեցին պահող սյուները և զարդաքանդակ քարերը գյուղացիներն օգտագործում են իրենց տներում կամ ախոռներում աստիճաններ պատրաստելու համար:
Բաթմանի համալսարանի ռեկտոր և այդ նահանգում հնագիտական ուսումնասիրությունների հարցերով պատասխանատու Աբդուսելամ Ուլուչամը հնագույն հուշարձանների պահպանման կարևորության մասին մասնավորապես ասել է. «Մեր նահանգապետարանի աջակցությամբ գիտական հետազոտություն կարվի և Բաթմանի բոլոր հնագույն հուշարձանները կհայտնաբերվեն: Այստեղ դավանանքը կապ չունի , մենք մեր աչքի լույսի պես պետք է պահպահնենք մեզ ժառանգված հուշարձանները, որոնց վերականգնումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»:
Յենիփընար գյուղի բնակչներից մեկն էլ` Ալի Ուչարը, ասել է. «Այն, որ այս եկեղեցին նման վիճակում է, դա մեր բոլորի ամոթն է: Այս կարևորագույն հուշարձանները որպես անասունների կացարաններ օգտագործելը ցույց է տալիս պատմության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |