• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:55, 03 Մայիս 2012

Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն այսօր` ախոռ, աղբանոց ու պահեստ

Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն այսօր` ախոռ, աղբանոց ու պահեստ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել  և քննարկման առիթ դարձել մի լուսանկար, որը պատկերում է սարսափելի մի տեսարան: Լուսանկարում պատկերված է չորրորդ դարում ըստ ավանդության Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքը` վերածված ախոռի :

Եվ սա միակ օրինակը չէ: Արևմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձանների ճակատագրի մասին պատկերացում տալու համար թվարկեմ հենց թուրքական մամուլի հրապարակումներից որոշ փաստեր. 

«Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին վերածվել է աղբանոցի: Իսկ եկեղեցին պահող սյուները և զարդաքանդակ քարերը գյուղացիներն օգտագործում են իրենց տներում կամ ախոռներում»:

«Դիարբեքիրի նահանգի Սուր բնակավայրի 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերածվել է թուրք կանանց համար կրթական կենտրոնի»:

«Չանաքքալեի հայկական եկեղեցին վերածվել է  համալսարանի մասնաշենքի»:

«Կարսի
Սուրբ Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի»

«Սվազ նահանգի Հաֆիքի շրջանում գտնվող հայկական եկեղեցին շարունակում է որպես պահեստ օգտագործել»:

«Կեսարիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օգտագործվում է որպես սպորտային դահլիճ»:

Եվ նման բազում օրինակներ կան: Ինքս իմ աչքով եմ տեսել թե ինչպես էր Անի Մայր տաճարից կովերի նախիր դուրս գալիս: Իսկ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի մտնելիս, ստիպված էի սպասել այնքան մինչև ներսում նամազը ավարտվեր `ապա հանել կոշիկներս ու նոր մտնել «իմ» եկեղեցի` սեփականության իրավունքից զրկված «սեփականատիրոջ» կարգավիճակով:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում հայտնվել են թուրք պաշտոնյաներ, ովքեր ցուցադրաբար դատապարտում են կրոնական խտրականությունը և իբր  ջանքեր գործադրում ախոռի ու աղբանոցի վերածված հայկական եկեղեցիները, պղծված ու վանդալիզմի զոհ դարձած հուշարձանները փրկելու համար:Միայն թե «փրկել» ասվածը իրենց ընկալմամբ այլ է: Օրինակ` այսպես.

«Մենք մտածեցինք, որ հայկական եկեղեցու պահպանելու  և ապագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է վերականգնել և օգտագործել որպես տարբեր հանդիսությունների սրահ ու գրադարան»,-հայտարարում է թուրք պաշտոնյան:

Մինչդեռ իրականում փրկված կարելի է համարել այն եկեղեցին, որտեղ քահանան աղոթք է կարդում, հավատացյալը` մոմ վառում, նորապսակը` օրհնվում, մանուկը` կնքվում:

 Աստղիկ Իգիթյան/ թուրքագետ




Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}