Հասարակական13:37, 04 Մայիս 2012
Թուրք հաքերների սպառնալիքը

Թուրքական
«Հաբերա» (Habera) լրատվական կայքի տեղեկացմամբ`«1923թ. թուրքական
խումբ» անվանումով թուրք հաքերների (ցանցահեն) խումբը հայտարարել է, որ շարունակելու
են հարձակումներ գործել բոլոր այն կայքերի վրա, որոնք թուրքերի ինքնության, Քեմալ
Աթաթուրքի, թուրքական դրոշի և պետության դեմ ուղղված հրապարակումներ կունենան:
Աղբյուրի համաձայն` նրանք իրենց գլխավոր թիրախ են հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող երկրներին և հատկապես Ֆրանսիային: Հաքերական այս խմբի հարձակումների զոհ է դարձել արդեն եվրոպական ավելի քան 150.000 էլեկտրոնային կայք` ընդհանուր առմամբ կրելով 1.5մլն եվրոյի կորուստ:
Նշվում է նաև, որ «1923թ. թուրքական խումբը» իրեն հռչակել է Թուրքիայի կիբեռ անվտանգության ապահովման գլխավոր ուժ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |