• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:14, 11 Մայիս 2012

Թուրքիայի ազդեցիկ կուսակցությունների վարկանիշը

Թուրքիայի ազդեցիկ կուսակցությունների վարկանիշը

«CnnTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող «Pollmark» կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի 26 քաղաքաներում` պարզելու, թե որ քաղաքական ուժին նախապատվություն կտան, եթե հենց հիմա ընտրություններ անցկացվեն Թուրքիայում:

 


Հարցման ենթարկված 5.150 քաղաքացիների 52.4 տոկոսը պատրաստակամություն է հայտնել իր ձայնը տալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP), 24.5 տոկոսը` «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), 11.4 տոկոսն էլ` «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP): Քրդական «Ժողովրդավարություն և խաղաղություն» (ԺԽԿ-BDP) կուսակցության օգտին արտահայտվել է հարցվածների 7.4 տոկոսը:

 

Ամենաշատ համակրանքի արժանացած քաղաքական գործիչների շարքում առաջին տեղը 41.7 տոկոս ցուցանիշով զբաղեցրել է Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գլխավոր ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 7.6 տոկոսով հանգրվանել է երկրորդ տեղում: Ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին 3.2 տոկոսով եզրափակել է եռյակը:

 

Նշենք, որ «Արդարություն և զարգացում»-ը չափավոր իսլամամետ քաղաքականություն վարող կուսակցություն է: Հիմնադրվել է Էրդողանի և նրա համախոհների կողմից 2001թվականին:

 

«Ժողովրդահանրապետական կուսակցությունը» քեմալիզմի դրույթներով առաջնորդվող ձախակողմյան քաղաքական ուժ է: Ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1923 թվականին:

 

«Ազգայնական շարժում» կուսակցությունն ազգայանական հայացքներով ընդդիմադիր կուսակցություն է, որը հայտնի է իր ընդգծված հայատյացությամբ և համարվում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը: Հիմնադրվել է 1969թ. Ալփարսլան Թյուրքեշի կողմից:

 

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}