• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:12, 15 Մայիս 2012

Կոտորածներից փրկված մի հայուհու կյանքի պատմությունը

Կոտորածներից փրկված մի հայուհու կյանքի պատմությունը

Թուրքական «Ռադիքալ»(Radikal) պարբերականըն ներկայացրել է Դերսիմի ջարդերի վկաներից մեկի` մի հայ աղջկա պատմությունը, ով տարիներ շարունակ թաքցրել է իր ինքնությունը և 72 տարեկանում նոր է սկսել խոսել իր հայ լինելու մասին: 

72-ամյա Ասլըհան Քիրեմիթչյանը (ներկայիս` Ֆաթմա Յավուզը)  ականտեսի աչքերով պատմել է 1930ական թթ Դերսիմի կոտորածների մասին: Նա պատմել է , որ փրկվել է ցորենի պարկի մեջ թաքնվելով , ապա աքսորվել է Քոնյա նահանգի Բեյշեհիր շրջան:
Նա  եղել է ընդամենը 5-6 տարեկան, երբ նրա անունը փոխել ու Ֆաթմա են դրել և ընդամենը 13 տարեկան է եղել երբ մահմեդականացվել ու ամուսնացել է:

Ասլըհան Քիրեմիթչյանը պատմել է, որ ինքտը եղել է Դերսիմի ամենազադեցիկ հայ ընտանիքնեորից մեկի աղջիկը: Դերսիմի կոտորածներից հետո նա կորցրել է իր ընտանիքին և դաժան ճակատագիր է ունեցել:

«
Բեյշեհիրում` իմ նոր ընտանիքում ինձ շատ էին ծեծում : Բոլոր մատներս կոտրված են , ինձ նույնիսկ երբևէ բժշկի չեն տարել: Այս տանջանքներից ազատվելու համար տնից փախա: Ավելի ուշ ինձ մեկ այլ ընտանիք օթևան տրամադրեց: Այստեղ էլ շատ զրկանքների ենթարկվեցի: Երբ 13 տարեկան էի ինձ 35 տարեկան մեկի հետ ամուսնացրեցին: Ամուսնացնելուց առաջ ինձ ստիպեցին մահմեդականություն ընդունել: Տառապանքներվ լի կյանք եմ ունեցել`սոված ծարավ: Ու բացի ամեն ինչից, ես դեռ երեխա էի`անտուն, անտեր ու անգործ: Երեխաներիս այս պայմաններում եմ մեծացրել:

Հայ լինելս թաքցրել եմ : Երեխաներս միայն 1995թ են իմացել դրա մասին: Ընտանիքս գտնելու համար շատ ջանքեր գործադրեցի, սակայն  անարդյունք»,- պատմում է Ասլըհան Քիրեմիթչյանը:

 Ներկայումս նա դիմել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Դերսիմի հարցերով հանձանժողովին` պահանջելով իրեն վերադարձնել հոր`Հակոբ Քիրեմիթչյանին ժամանակին պատկանող տարածքները և իրենց ներողություն խնդրել:

 Հիշեցնենք, 1930-ական թվականներին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվել են հիմնականում քրդերի կոտորածներ: 1937-38թթ. Դերսիմի կոտորածները թուրքական պատմագրության մեջ որպես ապստամբություն են հիշատակվում: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ` այդ տարիներին սպանվել է շուրջ 100.000 մարդ, որոնց մեջ եղել են նար 1915-ի ցեղասպանությունից փրկված և Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը:

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}