Հասարակական08:16, 22 Մայիս 2012
Ստամբուլի հայկական եկեղեցին փրկվել է հրդեհից

Ստամբուլի հայկական եկեղեցին մասամբ վնասվել է
հրդեհից: Պատճառը Բեյօղլու թաղամասի
Սաքըզաղաջը պողոտայում գտնվող քառահարկ շենքի տանիքում բռնկված հրդեհն է եղել, որը
այնուհետև տարածվել է հարկերում և հասել եկեղեցուն:
Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը տեղեկացմամբ` հրդեհի հետևանքով վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցու արտաքին պատի մի մասը:
Հրշեջներին հաջողվել է հնարավորինս արագ մարել կրակը, և եկեղեցին փաստորեն փրկվել է հրդեհվելուց: Պատահարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն` պարզելու հրդեհի ծագման հանգամանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |