• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:13, 22 Հունիս 2012

Երիտթուրքերը վաճառել են հայերի անշարժ գույքը և բանկում պահել 5մլն օսմանական ոսկի

Երիտթուրքերը վաճառել են հայերի անշարժ գույքը և բանկում պահել 5մլն օսմանական ոսկի

Թուքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ պարզվել է, թե որտեղ է եղել Ցեղասպանության տարիներին բռնագաղթի ու կոտորածի ենթարկված հայերի անշարժ գույքի (տուն, հողամաս) վաճառքից գոյացած 5 միլիոն օսմանական ոսկին: Նշված գումարն այսօրվա արժեքով կազմում է 1մլրդ 300մլն ֆունտ ստերլինգ, իսկ 1915 թվականին համարժեք է եղել 22մլն դոլարի:

 

Թուրքիայի պատմագիտական ընկերության (ԹՊԸ-TTK) հայկական հետազոտությունների կենտրոնի աշխատող պրոֆեսոր Քեմալ Չիչեքը նշել է, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արևմտահայության լքյալ գույքը վաճառվել ու յուրացվել է: Այդ ժամանակվա երիտթուրք ղեկավարներ Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար) և  Ջեմալ փաշան (ռազմածովային ուժերի նախարար) հայերից բռնազավթած անշարժ գույքի վաճառքից ստացած գումարն ի պահ են տվել գերմանական «Reichsbank» բանկում: Բացված համատեղ հաշվեհամարները հենց նրանց անունով էլ եղել են:

 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայերին պատկանող այդ գումարը վճարվել է հաղթած Դաշնակից երկրներին (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) որպես ռազմատուգանք: Պրոֆեսոր Չիչեքը նշել է, որ իրենց չի հաջողվել ամերիկյան, բրիտանական ու գերմանական արխիվներում գտնել որևէ փաստաթուղթ այն մասին, թե որպես ռազմատուգանք վճարված այդ գումարը հետագայում ինչպես է ծախսվել:

 

 

 

 

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}