Հասարակական08:55, 03 Հուլիս 2012
Էրզրումի հայկական տան շնորհիվ թուրք եղբայրները միլիոնատեր են դարձել

Այժմ Թուրքիայի
տարածքում գտնվող Էրզրում (պատմական Կարին) քաղաքի իշխանությունները սկսել են
վերականգնել քաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները: Նախագծի
մեջ ներառված է նաև 300 տարի առաջ կառուցված Աքյուլ եղբայրներին պատկանող
երկհարկանի տունը, որը զբաղեցնում է 435քմ տարածք: Առաջին հարկը կառուցված է
հայկական ճարտարապետության ոճով, երկրորդը` օսմանյան: Տանտերերը նշել են, որ այն
գնել է իրենց հայրը դեռևս 1968 թվականին:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ տան շնորհիվ Աքգյուլ եղբայրները միանգամից դարձել են միլիոնատեր. քաղաքապետարանի բյուջեից նրանց վճարվել է 1մլն թուրքական լիրա: Նշվում է, որ Էրզրումի պատմական շինությունները վերականգնելու ծրագիրն իրականացնելու համար նախատեսված է 50 միլիոն լիրա բյուջե (30 մլն դոլար):
Հիշեցնենք, որ Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Պատմիչների վկայությամբ` այն հիմնադրվել է Ք. Ա. 2-րդ հազարամյակի կեսերին հայոց թագավոր Կարաննիի կողմից, որից էլ ծագել է «Կարին» տեղանունը: 1049թ., երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանում են Արծն քաղաքը, նրա բնակիչները վերաբնակվում են Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչում Արզն Ռում (այսինքն բյուզանդացիների Արծն): Այդ անունից էլ հետագայում աոաջանում են հայկական Կարինի թուրք-արաբական տարբերակները` Արզրում, Էրզրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |