Հասարակական07:17, 02 Օգոստոս 2012
Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին

Վանի Աղթամար կղզու
հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ընթանում են հերթական նախապատրաստական աշխատանքները
տարեկան մեկ անգամ թույլատրվող պատարագն անցկացնելու համար: 10-րդ դարի հայկական
այս եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք:
Սուրբ Խաչի կրոնական արարողությունն այս տարի նախանշված է սեպտեմբերի 9-ին: Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն այդ կապակցությամբ ժողով է գումարել և հայտարարել, որ 2011-ին երկրաշարժից մասամբ ավերված, բայց արդեն վերականգնված Վանը պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ վերանորոգումից հետո Աղթամարի հայոց պատմական եկեղեցին ստացավ թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում ընդունեց այժմ տարեկան միայն մեկ անգամ թույլատրել եկեղեցում պատարագ մատուցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |