Հասարակական11:20, 10 Օգոստոս 2012
Չանաքկալեի ճակատամարտի հայ հերոսը

«Չանաքկալեում մի հայ սպա կար` Սարգիս Թորոսյան: Նա
Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նավ էր խորտակել:
Մարտերից մեկում ծանր վիրավորվել էր: Էնվեր փաշայից պատվոգիր էր ստացել:
Լեյտենանտի կոչում ուներ, հասավ մինչև մայոր: Արժանացել էր նաև օսմանյան բանակի
շքանշանի»,- գրում է Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի սյունակագիր Էնգին Արդըչը:
Վերջինս իր հոդվածում անդրադարձել է այն փաստին, որ թուրքերի կողմից այդքան փառաբանվող Չանաքկալեի (Դարդանելի) հաղթական ճակատամարտում մասնակցություն են ունեցել նաև հայեր, հույներ, արաբներ, եզդիներ: Հոդվածագիրն ընդգծում է, որ այն ժամանակ, երբ Սարգիս Թորոսյանը Չանաքկալեում մարտնչում էր Թուրքիայի համար, նույն այդ օրերին` 1915թ. ամռան սկզբին, Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին:
«Իթթիհաթ վե Թերաքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության առաջին դեմքը Թորոսյանին պատվոգիր էր ուղարկում, «Իթթիհաթ վե Թերաքի»-ի խուժանը նրա ընտանիքին էր կոտորում»,- նշում է հոդվածագիրը:
Այնուհետև հոդվածում պատվում է, որ 1917թ. Սարգիսը վերադառնում տուն և ոչ մի կենդանի հարազատ չի գտնում: Նրանցից որևէ մեկին ողջ գտնելու հույսով մեկնում է Սիրիա: Այնտեղ գտնում է կոտորածից մազապուրծ եղած քրոջը: Նա ըմբոստանում է Օսմանյան կայսրության դեմ: 1918-ի գարնանը միանում արաբ ամպստամբերին: Հետո Սարգիսը հալածյալ բազմաթիվ հայերի նման մեկնում և հաստատվում է Միացյալ Նահանգներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |