• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:29, 01 Սեպտեմբեր 2012

Թուրքական մամուլը և Ադրբեջանի սարքովի հերոսը

Թուրքական մամուլը և Ադրբեջանի սարքովի հերոսը

Հունգարիայի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանական իշխանություններին արտահանձնված Ռամիլ Սաֆարովի մասին թուրքական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Դրանք առայժմ առավելապես լրատվական բնույթի են` արձանագրելով փաստերն ու իրադարձությունների հաջորդականությունը. Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի հանցագործությունը, ցմահ ազատազրկումը, արտահանձնումը, Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալը, պաշտոնական Երևանի արձագանքը, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը և այլն:

Այդուհանդերձ, թուրքական մամուլում կարելի է նկատել հիշյալ թեմայի լուսաբանման նրբերանգներ, որոնք ցույց են տալիս ադրբեջանական քարոզչությանն աջակցելու միտում: Այսպես`

1. Հրապարակված նյութերի լիդերում (առաջնորդող հատված), կամ background-ներում կարծես թե ընդհանուր համաձայնության եկած պայմանավորվածությամբ թուրքական բոլոր լրատվամիջոցները Սաֆարովին նշում են որպես հայ զինվորականին կացնով սպանած ադրբեջանցի սպա: Ոչ մի տեղ չեք հանդիպի §հայ սպային քնած ժամանակ սպանած Սաֆարով¦ արտահայտությանը: Շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների այս մարտավարությունը չի կարելի պատահականություն համարել: Այստեղ կա հստակ դիտավորություն. նպատակ է դրվել խնամքով թաքցնել ադրբեջանցի սպայի արարքի նենգությունը և վախկոտությունը, քանի որ դա հերոսին վայել չէր լինի, իսկ Սաֆարովին պետք է հերոսացնել:

2. Բաց թողնելով քնած ժամանակ հայ զինվորականին կացնահարելու շատ էական հանգամանքը, թուրքական մամուլը փոխարենը ջանասիրաբար ընդգծում է Սաֆարովի պատճառաբանությունը, թե ինչու է սպանել հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Իբր Սաֆարովը պաշտպանել է ադրբեջանական անարգված դրոշի պատիվը: Այս միտքը կարմիր թելի նման անցնում է թուրքական հրապարակումների տեքստերում ու ենթատեքստերում: Համառ հետևողականությամբ լսարանի համար կերտվում է  սեփական ազգի դրոշը հերոսաբար պաշտպանած զինվորականի կերպար, այլ ոչ թե դավադրաբար ննջարան ներխուժած և քնած հակառակորդին գազանաբար սպանած մարդ:

3. Թուրքական մամուլում օրինակելի գործողությանը համարժեք վերաբերմունքով է հիշատակում Հունգարիային Ադրբեջանի վճարած 3մլրդ դոլարի պարագան: Թուրքական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես ադրբեջանական պետության այդչափ մեծ հոգատար քայլ իր ընդամենը մի զինվորի համար: Մարդասպան հանցագործին ներում շնորհող, հերոսի դափնի տվող և հայատյացությունը խորացնող ադրբեջանական պետության պահվածքը թուրքական մամուլում վերաիմաստավորվում է որպես իր զինվորականի համար ոչինչ չխնայող պետության կերպար:

4. Մյուս սաֆարովյան դետալը, որ պարտադիր տեղ է գտնում թուրքական լրատվամիջոցներում, դա ադրբեջանցի սպայի` Թուրքիայում ստացած մարտական մկրտությունն է: Նա սովորել է Իզմիրի Մալթեփե ռազմական լիցեյում, ապա ուսումը շարունակել Անկարայի զինվորական դպրոցում և ստաժավորվել Թուրքիայի ցամաքային ուժերում: Ի դեպ, հունգարական բանտից դուրս գալուց հետո Ռամիլ Սաֆարովը թուրքական <Անադոլու> (Anadolu) լրատվական գործակալությանն ասել է. <Գիտեմ, որ Թուրքիան առաջին իսկ օրվանից հետաքրքվել է իմ հետ տեղի ունեցած դեպքով: Բարևներս թուրք ժողովրդին>:

Ելնելով վերոթվարկյալից` ակնհայտ է, որ թուրքական լրատվամեքենան ծառայում է Սաֆարովին հերոս սարքելու ադրբեջանական քարոզչության օգտին:

 

Մխիթար Նազարյան


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}