Հասարակական09:31, 11 Սեպտեմբեր 2012
Պատարագը չարդարացրեց թուրքերի հույսերը

Ըստ թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika)
լրատվական
կայքի` Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագը չի արդարացրել կղզին սպասարակող թուրքական մոտորանավակների ընկերության հույսերը:
Մասնավորապես, Գևաշի մոտորանավակների ընկերության նախագահ Ռեջեփ Ավջըն հայտարարել է, որ ոչ ամառվա ամսիների ընթացքում, ոչ էլ թվով 3-րդ պատարագի կապակցությամբ կղզու նկատմամբ սպասվող հետաքրքրությունը չի եղել և սպասվող այցելուների մեծ հոսքը իրականություն չի դարձել:
Հիշեցնենք,
որ սեպտմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |