• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:54, 12 Սեպտեմբեր 2012

Ովքե°ր են Մարութա սարի եկեղեցին ավերողները

Ովքե°ր են Մարութա սարի եկեղեցին ավերողները

Սասունի քաղաքապետարանն ու Մարաթուկի շրջանի ավագանին հայտարարել են, թե ինչ պատճառով էր այս տարի արգելվել Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտագնացությունն ու տոնակատարությունը, որին ավանդաբար մասնակցում են մեծ թվով հայեր: Այս մասին տեղեկացնում է «HayNews.am» լրատվական կայքը` վկայակոչելով «Aykiridogrular» թերթի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը:

Աղբյուրի համաձայն` թուրք իշխանավորները նշել են, թե իբր հայեր սադրանքի են դիմել` պարզելով հայկական եռագունը: Այդ պատճառով Սասունի քաղաքապետարանն ու շրջակա գյուղական համայնքների ղեկավարները որոշել են չեղյալ հայտարարել ուխտագնացությունը: Իսկ ավելի վաղ պատճառաբանում էին, թե ուխտագնացությունը համընկնում է մահմեդականների սրբազան Ռամադան ամսվա հետ, դրա համար էլ չեղյալ է հայտարարվում: Չնայած այդ ամենին` ուխտագնացությունն այնուամենայնիվ կայացել է:

Ուխտագնացությունից մի քանի օր հետո անհայտ անձինք ամբողջովին քանդել էին եկեղեցու պատերից մեկը: Վերոհիշյալ հայտարարությունից արդեն պարզ է դառնում, թե ով է կանգնած այդ հրեշավոր վանդալիզմի հետևում: «Սասունի հայերի միությունը» պատմական արժեք ներկայացնող եկեղեցու ավերման փաստով հայց է ներկայացրել դատարան:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}