Հասարակական12:22, 09 Հոկտեմբեր 2012
Դիարբեքիրի քաղաքապետը` գրաքննության զոհ

Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի ֆեյսբուքյան էջը
ենթարկվել է գրաքննության թուրքական իշխանությունների կողմից: Այդ մասին
տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթը:
Օրերս Բայդեմիրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր թողել այն մասին, որ բանտում բռնաբարված քուրդ դեռահասը բարձրացել է լեռներ: Դա նշանակում էր, որ նա միացել է լեռնաբնակ քուրդ գրոհայիններին: Այդ գրառման համար Օսման Բայդեմիրին մեղադրանք է ներկայացվել «Facebook-ում իրավունքի և պատասխանատվության մասին օրենքը» խախտելու վերաբերյալ: Որպես պատիժ 7 օրով արգելափակվել է Բայդեմիրի ֆեյսբուքյան էջը:
Դիարբեքիրի քաղաքապետը դատապարտել է թուրքական իշխանությունների նման վարքագիծը, որով փաստորեն խոչընդոտում են մարդկանց սոցիալական ցանցերից ազատ լրատվություն ստանալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |