• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:36, 13 Հոկտեմբեր 2012

Դերսիմի կոտորածը խորհրդանշող դամբարան է կառուցվում Թուրքիայում

Դերսիմի կոտորածը խորհրդանշող դամբարան է կառուցվում Թուրքիայում

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Մազգրիտ շրջանում կառուցվում է դամբարան` նվիրված Դերսիմի կոտորածներին զոհ գնացածների հիշատակին: Դամբարանի կառուցման գաղափարը կյանքի է կոչվել հանրության պահանջով: Ֆինանսական ծախսերը հոգում են մասնավոր հովանավորները:

Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվականը հայտնում է, որ դամբարանի բացումը նախատեսված է կատարել սույն թվականի նոյեմբերի 17-ին: Հրավիրյալների մեջ լինելու է նաև եվրախորհրդարանի պատվիրակությունը:

Դամբարանը բաղկացած է լինելու 38 շիրմաբեկորներից և հավերժական կրակից, որոնք խորհրդանշելու են 1937-38-ի Դերսիմի արյունահեղ սպանդը: Այդ տարիներին թուրքական զորքերը բռնկված ապստամբությունը ճնշելու համար կոտորեցին տասնյակ հազարավոր դերսիմցիների, ավերեցին հազարավոր գյուղեր: 2011-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության անունից ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածների համար:

Նշենք, որ Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արևմուտք ընկած գոտում: Այն կիսանկախ է եղել Օսմանյան կայսրության գոյության ամբողջ ընթացքում: Դերսիմցիները խոսում են զազաերեն: Թեև քրդերը պնդում են, որ դերսիմցիները քրդական էթնոսից են, բայց Դերսիմի բնակչությունը մերժում է այդ տեսակետը: Պատմաբան Նիկողայոս Ադոնցի համոզմամբ՝ դերսիմցիները հայոց պավլիկյան աղանդավորական շարժման հետևորդներն են:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}