Հասարակական11:30, 05 Նոյեմբեր 2012
Թուրքիայում հայկական նախակրթարանը վերադարձվել է իսկական տերերին

Ստամբուլի 13-րդ Առաջին ատյանի դատարանը որոշման համաձայն`Ստամբուլի հայաբնակ Շիշլի թաղամասում գտնվող 200-ամյա հայկական նախակրթարանը 33 տարի անց վերադարձվել է իսկական տերերին: Դատարանի որոշմամբ նախակրթարանը վերադարձվել է հայկական Սուրբ Ղազար կաթոլիկ Մխիթարյան եկեղեցու և դպրոցի հիմնադրամին:
«Մինչ այսօր մեր գործադրած ջանքերը ապարդյուն չեղան: Այժմ հավատում եմ, որ այս ժամանակաշրջանում լավ բաներ էլ են լինում»,-ասել է հիմնադրամի նախագահ Ռիտա Նուրնուրը:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանգիր` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |