• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:14, 06 Նոյեմբեր 2012

Թուրք աշակերտը հեռացել է Հայոց ցեղասպանության դասաժամից

Թուրք աշակերտը հեռացել է Հայոց ցեղասպանության դասաժամից

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի պատմության դասաժամին 14-ամյա թուրք աշակերտ Բուրաք Դողանսոյը լքել է դասասենյակը, երբ իմացել է, որ ուսուցանվող դասը Հայոց ցեղասպանության մասին է լինելու: Անտեսելով պատմության ուսուցչի բոլոր հորդորները` թուրք աշակերտը դուրս է եկել դասասենյակից:

Դպրոցի տնօրինությունից զանգահարել են Բուրաք Դողանսոյի ծնողներին և տեղեկացրել նրանց որդու կարգազանց վարքի մասին: Բայց ի զարմանս դպրոցի ղեկավարության` աշակերտի ծնողները հայտնել են, որ իրենք են կարգադրել իրենց որդուն բաց թողնել պատմության դասաժամը, եթե թեման լինի Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ էլ մտադիր են հասարակական կազմակերպություններին ներգրավել այդ հարցում` ի պաշտպանություն իրենց որդու:

«Մենք չենք ցանկանում, որ մեր 14 տարեկան երեխային ասվի` դուք ցեղասպաններ եք»,- պատճառաբանել են Բուրաք Դողանսոյ ծնողները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը փաստն առաջինը պաշտոնապես ճանաչել Ուրուգվայը 1965թ.: Այնուհետև մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը ճանաչել և դատապարտել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}