Հասարակական08:39, 29 Նոյեմբեր 2012
Էրդողանի մասին հերթական ծաղրանկարը

Թուրք ծաղրանկարիչ Մուսա Քարթը «Cumhuriyet» օրաթերթում
հրապարակել է վարչապետ Էդողանի մասին հերթական ծաղրանկարը, որը վերաբերում է նրա` Իսպանիա
կատարած այցին ու ամեն տեղ նախազգուշացումներ անելու սովորությունը:
«Էրդողանը Իսպանիայում էլ նախազգուշացում կանի» վերտառությամբ ծաղրանկարում պատկերված են Թուրքիայի և Իսպանիայի վարչապետները, նրանց գլխավերևում` Պիկասոյի վրձնած դիմանկարը: Էրդողանը ցույց տալով նկարը` իսպանայի վարչապետին ասում է. «Դուք չեք կարող թույլ տալ, որ ձեր նախնիներն այսպես աղավաղվեն»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը մասնակցել է Իսպանիա-Թուրքիա 4-րդ համաժողովին և հանդիպում ունեցել այդ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեի հետ: Կողմերի ամփոփված արդյունքների համաձայն`2011 թվականին Թուրքիայի և Իսպանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10 մլրդ դոլար: Իսկ 2012-ի առաջին 9 ամիսներին այն արդեն հասել է 7.1 մլրդ դոլարի, որի մեջ թուրքական արտահանման մասնաբաժինը կազմում է 2.7մլրդ, իսկ ներմուծումը` 4.3մլրդ դոլար: Իսպանացի գործարարները Թուրքիայում արդեն 7մլրդ եվրո ներդրում են կատարել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |