• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:47, 30 Նոյեմբեր 2012

Թուրք գրող. Դինքի մահաբեր հոդվածը

Թուրք գրող. Դինքի մահաբեր հոդվածը

Ըստ «Sondakika» լրատվական կայքի` Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհրդի նախկին նախագահ, գրող-լրագրող Նուրի Քայըշը հրատարակել է իր հեղինակած «Մահաբեր հոդվածներ» գիրքը, որտեղ փորձել է բացահայտել Թուրքիայում սպանված 11 լրագրողի մահվան պատճառները:

«Թեև Թուրքիայի Հանրապետության ստեղծումից (1923թ.) մինչև օրս այդ երկրում սպանվել է 54 լրագրող, բայց ես իմ գրքում անդրադարձել եմ նրանցից միայն 11-ին, քանի որ նրանց մահվան պատճառներն եմ կարողացել գտնել»,- պարզաբանել է Նուրի Քայըշը:

Քայըշը գրքում ներառված է նաև  պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը: Հեղինակի դիտարկման համաձայն` Դինքին թիրախ դարձրեցին ու սպանեցին այն բանի համար, որ նա ցանկանում էր հայ-թուրքական սահմանի բացում և երկկողմ հարաբերությունների հիմնում, ազատորեն խոսում էր 1915-ի իրադարձությունների մասին, կողմնակից էր պաշտոնական թեզից զատ այլ տեսակետների հրապարակմանը, «Ակոս»-ում տպագրում էր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդված, որը պայթյունին համարժեք ազդեցություն ունեցավ թուրք հասարակության ու իշխանությունների շրջանում:

Հիշեցնենք, որ Սաբիհա Գյոքչեն (1913-2001) Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն էր: Լեգենդար այդ հերոսուհին աշխարհում առաջին կին ռազմական օդաչուն էր: Նա թուրքացած հայուհի էր` մեկը այն հայ երեխաներից, որ, Ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցում։ Նա իրականում Խաթուն Սեբիլջյանն էր: Եվ ահա Դինքն իր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդվածում, որպես նրա հայկական ծագումը վկայող իրեղեն մի ապացույց ևս, մատնանշում է նրա «երևանյան» կամ «հայկական» կոչված հիվանդություն ունենալու փաստը։

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}