Հասարակական09:08, 07 Դեկտեմբեր 2012
Թուրքիայի օմբուդսմենը Դինքին դատած դատավորն է
Թուրքական «Թարաֆ» (Taraf) օրաթերը տեղեկացմամբ`
Թուրքիայի օմբուդսմենի պաշտոնում Նիհաթ Օմերօղլուի ընտրվելը մեծ դժգոհության առաջացրել:
Սա այն մարդն է, որը ժամանակին թուրքական ինքնությունը վիրավորելու մասին քրեական
օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով դատել էր «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ
Հրանտ Դինքին:
Նշենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) օրեր առաջ մեծամասնություն կազմող իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ձայների արդյունքում Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) էր ընտրել Նիհաթ Օմերօղլուին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աթիլլա Քարթն բողոքով դիմել է մեջլիսի նախագահությանը, բայց նրա առարկությունը չի ընդունվել:
«Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը «ԱԶԿ»-ի հետ օրգանական կապ ունի և սահմանադրական խախտումների պատճառով էլ մեռելածին է»,-լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |