Հասարակական12:39, 08 Հունվար 2013
Արդյունաբերական վթարների զոհերի թվով Թուրքիան աշխարհում 3-րդն է
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի
տեղեկացմամբ` գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ, «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության
խորհրդարանական խմբակցության ժողովում քննադատել է Էրդողանի ղեկավարած
կառավարությանը:
Նա նշել է, որ Թուրքիայում շարունակում է աղետալի մնալ ստորգետնյա աշխատանքի բանվորների վիճակը, մասնավորապես նրանց կյանքի անվտանգության ապահովման հարցը: Ահա թե ինչու է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում շարունակ աճում: Նման վթարների հետևանքով մահացած բանվորների թվով Թուրքիան աշխարհում երրորդն է:
«Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանոցի: Նրանք ապօրինություն չեն անում, նրանք գողություն չեն անում, քրտինքը ճակատներին աշխատում են: Նրանց անվատնգության ապահովումն իշխանությունների ֆունկցիան է: Բայց արի ու տես, որ մեր երկրում մարդիկ ավելի շատ արդյունաբերական վթարներից են զոհվում, քան ահաբեկչությունից»,- նկատել է տվել ընդդիմադիր կուսակցապետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |