Հասարակական09:40, 10 Հունվար 2013
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում բռության զոհ է դարձել 3 հայուհի

Թուրքական «Bianet.org» լրատվական
կայքը հրապարակել է հոդվածագիր Մուրադ Գյոզօզլուի «Թիրախում
հայ կանա՞յք են» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը անդրադառնում է Թուրքիայում հայ կանանց` բռնության ենթարկվելու դեպքերին և նշում, որ միայն
վերջին 1 ամսվա ընթացքում հայաշատ Սամաթիա թաղամասում բռնության զոհ են
դարձել 3 հայ կանայք:
Նշվում է, թե ինչպես բոլորովին վերջերս իր բնակարանում դաժանորեն
սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա Քյուչուքը: Կնոջ
մարմնի վրա հայտնաբերվել էր
դանակի 8 հարված: Մարիթսա Քյուչյուքի թաղմանը մասանակցել է նաև Ռաքել Դինքը: Երբ վերջինիս
հարցրել են, թե ճանաչե°լ է արդյոք Քյուչյուքին, նա ասել է. «Ոչ , ես իմ բողոքն
արտահայտելու համար եմ եկել»:
Հեղինակը նշում է, որ վերջին ամիսների նշյալ դեպքերից հետո, Սամաթիայում
միայնակ հայ կանայք ապրում էն սարսափի մթնոլորտում և ավելացնում. «Այս
անհանգստությունը սկսվել է 1915 թվականից և շարունակվում է առ այսօր:
Ցեղասպանությունից հետո գոյություն ունեցող 200 հազարանոց հայ բնակչությունն այսօր
նվազել է մինչև 40-50 հազարի: Հասկանալի է, որ այս հանցագործությունները կատարվում են ատելության
հողի վրա և հետևանք են պետության վարած շովինիստական քաղաքականության և հայերի, քրդերի ու
հույների դեմ ուղղված ռասիստական դրսևորումների»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |