Հասարակական06:32, 11 Հունվար 2013
Թուրքիայում ֆեյսբուքից օգտվում է 28.9 միլիոն մարդ

Թուրքիայում զգալիորեն աճել է ֆեյսբուք (facebook)
սոցիալական ցանցից օգտվողների թիվը: Վկայակոչելով սոցմեդիայի մասնագետների
պատրաստած զեկույցը` «CNNTurk» լրատվականը տեղեկացնում է, որ շուրջ 74 միլիոնանոց
Թուրքիայում ֆեյսբուքից օգտվում է բնակչության ավելի քան մեկ երրորդը: Օգտատերերի
թիվը 2011-ին Թուրքիայում կազմել է 28.2 մլն, իսկ 2012-ին այն հասել է 28.9
միլիոնի:
Նշվում է նաև, որ ֆեյսբուքը 137 երկրներից 127-ում դարձել է ամենից շատ օգտագործվող սոցցանցը: Զեկույցում նշված է, որ ֆեյսբուքը 2012 թվականին լայն մասսայականություն է ձեռք բերել հատկապես ասիական երկրներում: Ֆեյսբուքի օգտատերերի թվով առաջին տեղում մայրցամաքներից Ասիան է (278մլն), երկրորդ տեղում` Եվրոպան (251մլն), երրորդում` Հյուսիսային Ամերիկան (243մլն): Միևնույն ժամանակ սակայն, նկատվել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆեյսբուքյան օգտատերերի թիվը նախկինի համեմատ նվազել է 6 միլիոնով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |