Հասարակական08:42, 11 Հունվար 2013
Նոր զարգացումներ Դինքի գործով դատավարությունում

Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականի
տեղեկացմամբ` նոր զարգացումներ են հասունանում 2007թ. հունվարի 19-ին «Ակոս»
շաբաթաթերթի խմբագրատան դիմաց հրազենային կրակոցից սպանված պոլսահայ ականավոր գործիչ
Հրանտ Դինքի գործով դատավարությունում:
Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազությունը պահանջում է չեղարկել Ստամբուլի առաջին ատյանի դատարանի` 2012-ի հունվարի 17-ին ընդունած որոշումը, որի արդյունքում դատապարտվել էր միայն մեղադրյալներից մեկը, իսկ մնացած 19-ը` արդարացվել: Վճռաբեկի պատրաստած եզրակացությունը վիճարկում է Դինքի գործով հիշյալ 19 մեղադրյալի նկատմամբ կայացված արդարացման վճիռը: Եզրակացությունում քննության են առնված հանցավոր խմբավորման ստեղծման բոլոր դետալները: Ընգծվում է, որ հանցանք գործելու համար կազմակերպված խումբ ստեղծելն արդեն իսկ վտանգավոր հանցագործություն է:
Վճռաբեկը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ Դինքին սպանելու համար հավաքված հանցավոր խումբը նպատակ է ունեցել ոչ միայն կազմակերպել շարքային քաղաքացու սպանություն, այլև կատարել հասարակական կարգը խաթարող, անվստահության մթնոլորտ ձևավորող, քաոս առաջացնող, Թուրքիայի միջազգային հեղինակությանը վնաս հասցնող գործողություններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |