Հասարակական08:41, 22 Հունվար 2013
Ջեմալ փաշայի թոռի հեղինակած «Հայոց ցեղասպնություն » գրքի շնորհանդեսը Բեռլինում

Թուրք լրագրող և գրող Հասան Ջեմալի` «1915թ Հայոց Ցեղասպանությունը» գիրքը ներկայացվել է Բեռլինի
Հումբոլդի անվան համալսարանում:
Հասան Ջեմալը նշել է, որ գիրքը նվիրվում է 6
տարի առաջ սպանված «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին: Խոսելով իր ու Հրանտ Դինքի ընկերության մասին` նա հիշեցրել է Հրանտ Դինքի «Ժխտումը կամ ճանաչումը չեն կարևոր, կարևորը գիտակցումն է» խոսքերը:
«Հրանտն առկա և պատմական անարդարության դեմ այրվող իր սիրտը մի օր իմ առաջ բացեց: Ինչպես միշտ անկեղծ էր: Թուրքիայի ժողովրդավարացման հարցը մեր համատեղ խնդիրն էր»,- պատմել է Ջեմալը:
Հեղինակը նշել է նաև, որ գրքում անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության
ստեղծմանը, ազգայնականությանը և մինչև այսօր առկա քրդական խնդրին և հայկական
հարցին: «Ես այս գրքում գրել եմ, թե ինչու են ինչ-ինչ հարցերում փոխվել իմ համոզմունքները,
որտեղից ո°ւր են հասել»,- ասել է Հասան Ջեմալը:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը երիտթուրքական եռապետության անդամներից և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |