Հասարակական14:20, 25 Հունվար 2013
Լեգոյի խաղալիքները զայրացրել են թուրքերին

Աշխարհում հայտնի խաղալիք արտադրող «Լեգո» ընկերությունը
զայրացրել է ավստրալաբնակ թուրքերին: Վերջիններս համոզված են, որ «Լեգոն» «Star
Wars» –ի ֆիլմերի մոտիվներով նախագծած որոշ խաղալիքներ նմանեցված են Ստամբուլի`
մզկիթի վերածված Սբ Սոֆիայի տաճարին, մանսավորապես` Ջաբբայի գմբեթավոր պալատ
խաղալիքը:
Ավստրալիայի թուրքական մշակութային միությունը համարում է, որ այդ խաղալիքները
ռասիստական երանգներ ունեն և վարկաբեկվում է ասիացու և արևելքի մարդու կերպարը`
որպես խարդախ ու խաբեբա նկարագրի տեր: Նրանք «Լեգո»-ից պահանջել են ներողություն
խնդրել կրոնական և մշակութային արժեքների հանդեպ հարգանք չցուցաբերելու համար և
տեղեկացրել, որ այդ ուղղությամբ սկսելու են իրավական գործըթնաց:
Լեգոն հերքել է այդ նմանությունը և ասել, որ իր խաղալիքները զուտ նախագծվել են ըստ
Star Wars-ի ֆիլմերի տեքստերի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |